Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ձեռքերի խնամք

Ինչպես պայքարել եղունգների շերտավորման դեմ

Ինչպես պայքարել եղունգների շերտավորման դեմ

Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ գեղեցիկ, երկար և խնամված եղունգներ, սակայն շատ հաճախ մեր ջանքերը զուր են անցնում, եղունգները շերտավորվում են, կոտրվում: Նախ պետք է պարզել պատճառը:

 

Եղունգների շերտավորման ամենահավանական պատճառներից մեկը օրգանիզմում անհրաժեշտ վիտամինների ու միկրոէլեմենտների բացակայությունն է: Հնարավոր է նաև, որ միատեսակ սնունդ եք ուտում, կամ դիետա պահում:

Մասնագետների պնդմամբ, երբ սնունդը չի պարունակում երկաթի, կալցիումի անհրաժեշտ քանակություն, մարդու եղջերային գոյացությունները (եղունգներ, մազեր) շերտավորվում են: Կալցիումի պակասը կարելի է լրացնել` կերակրացանկում ձկնամթերք, ձկան յուղ, լյարդ ավելացնելով: Դրանց մեջ կա նաև շատ ֆոսֆոր, մագնեզիում, D վիտամին, որոնք օգնում են կալցիումին ամբողջովին յուրացվել օրգանիզի կողմից:

Օրգանիզմում երկաթի պակասի դեպքում, նույնպես, հնարավոր է եղունգների շերտավորում: Այս դեպքում կարելի է օգտագործել խատուտիկի (одуванчик), կռատուկի (лопух), թրթնջուկի (щавель) թեյեր, ինչպես նաև` եփած միս, լյարդ, ձվի դեղնուց, չրեր: Եթե շերտավորվում են եղունգները, անպայման ուշադրություն դարձրեք օգտագործվող կոսմետիկ միջոցներին (ձեռքի օճառ, ձեռքի քսուք, եղունգի լաք): Եղունգները պետք է ժամանակ առ ժամանակ ազատ լինեն լաքից:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. doctorvlad.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ